ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պուտինն ու ԱԺ պատգամավորների բողոքը

Պուտինն ու ԱԺ պատգամավորների բողոքը
02.12.2013 | 14:31

Այս տարվա վերջին ԱԺ քառօրյան սկսվեց ՌԴ նախագահի այցի «հետևանքների» քննարկմամբ: Ընդդիմության ներկայացուցիչները Հովիկ Աբրահամյանից պահանջում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին հաջորդած ակտիվիստների ձերբակալության հարցին անդրադառնալ: ԱԺ խոսնակը նախ նշեց, որ բողոք լինելու դեպքում կքննարկեն, հետո էլ թե՝ ընդմիջմանը կխոսի համապատասխան պաշտոնյաների հետ և պարզաբանումներ կներկայացնի: «Ես դատապարտում եմ յուրաքանչյուր ապօրինություն: Անկախ նրանից, թե դա ում կողմից է իրականացվում: Եթե կլինի որևէ բողոք, դիմում, կքննարկենք, կփորձենք ճշտել՝ օրինականությունը խախտվե՞լ է, թե՞ ոչ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Հետո ճշտելուց հետո հայտարարեց, որ պաստառների համար են բերման ենթարկվել, իսկ հիմա ոչ մի ձերբակալված չկա:

Այս քառօրյային շատ ջղային էր ԲՀԿ-ն` ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, որը կառավարությանը ձեռնոց նետեց: Կառավարությունը հերթական անգամ մերժել է ԲՀԿ-ի ներկայացրած նախագիծը: «ՈՒրբաթ կեսգիշերին, կեսգիշերից հետո, երկուշաբթի ներկայացնում են խորհրդարան: Եթե իրենք արդեն մեր փոխարեն որոշել էին, իսկ մեզ վերապահել են միայն դակիչի դերը, էդ դեպքում եկեք սահմանադրությամբ ֆիքսենք, որ իրենք գալիս են էստեղ իրենց ներկայացրած նախագիծը քննարկեն, քվեարկեն: ԲՀԿ-ն չի մասնակցելու կառավարության որևէ նախագծի քննարկմանը»,- բարկացավ Զոհրաբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ